fbpx
Սպորտ

Սանչոն Բունդեսլիգայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որ 9 գոլ է խփել

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի` «Բայերի» հետ խաղում (3:2):

Այս գնդակը նրա համար դարձել է 9-րդը Բունդեսլիգայում իր կարիերայի ընթացքում, դրանցից 8-ը Սանչոն հեղինակել է այս մրցաշրջանում:

Այս մասին հայտնում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը:

Անգլիացին դարձել է մրցաշարի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (18 տարեկան 336 օրական), որն այս ցուցանիշն է գրանցել:

Սանչոն այս ցուցանիշով շրջանցել է Լուկաս Պոդոլսկուն:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ