fbpx
Աշխարհ

Սանկտ Պետերբուրգում հրդեհվել են Wildberries-ի պահեստները

Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի շրջանում այրվել են Wildberries պահեստները: Աշխատակիցները տարհանվել են:

Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։

Հրդեհը տեղի է ունեցել հունվարի 13-ի առավոտյան Շուշարիում: Այն ունեցել է առավելագույն բարդության աստիճանի և տեղայնացվել է 50 հազար քմ տարածքով։

Տուժածների և վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան:

«Ընկերության ղեկավարությունը տրամադրել է անհրաժեշտ օգնություն։ Վնասի չափերը ճշտվում են»,- հայտնել է ծառայությունը։

Նշվում է, որ ընկերությունը կորցրած պատվերի համար հաճախորդներին կվերադարձվի գումարը։ Փոխհատուցում կստանան նաև վաճառողները՝ վնասված կամ կորցրած իրերի համար:

Հրդեհի վնասը կարող է կազմել 10-11 միլիարդ ռուբլի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ