fbpx
Աշխարհ

Սողանքի հետևանքով 18 մարդ է զոհվել. Կոլումբիայի փրկարար ծառայությունը հայտնում է

Կոլումբիայի արևմտյան Չոկո դեպարտամենտում սողանքների հետևանքով զոհվել է 18, վիրավորվել՝ 35 մարդ:

Այս մասին հայտնել է Tiempo թերթը՝ վկայակոչելով տեղական փրկարար ծառայությունների տվյալները։

Սողանքները տեղի են ունեցել Կիբդո և Մեդելյին քաղաքների ճանապարհին, ինչի հետևանքով քանդվել է մի տուն, որտեղ մոտ 50 մարդ սպասելիս է եղել ճանապարհի բացվելուն։ Բոլորը հայտնվել են փլատակների տակ։

Հիվանդանոց է տեղափոխվել 25 տուժած։

Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում աղետի վայրում։

Ողբերգության պատճառը երկրում հորդառատ անձրևներն ու վատ ենթակառուցվածքներն են: Տեղի բնակիչները դժգոհել են, որ ջրհեղեղի մասին ահազանգը շատ ուշ է եկել։

Նախագահ Խուան Մանուել Սանտոսն այցելել է դեպքի վայր և օգնություն խոստացել բնակիչներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ