Կորոնավիրուսի նոր տիպով վարակված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Մինչ այս նա տնային պայմաններում էր բուժվում։
Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշվում է, որ նախագահի մոտ հիվանդությունն ունի բարդ ընթացք․ նրա մոտ բարձր ջերմություն է, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ։
