fbpx
Խորհրդարան

Արմեն Սարգսյանը կարող է մեկ շաբաթվա ընթացքում հետ վերցնել դիմումը․ այդ դեպքում՝ ԱԺ նախագահը հայտարարություն կանի

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնից։

Այսօր ԱԺ նիստի ժամանակ այս առումով հայտարարությամբ հանդես եկալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա ասաց, եթե տվյալ անձը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ վերցնի դիմումը, ապա այդ մասին հայտարարությամբ է գալու ԱԺ նախագահը։ Սակայն, եթե դա չլինի, ապա նրա լիազորությունների դադարման մասին կկազմվի արձանագրություն, որը պետք է ստորագրի և հրապարակի ԱԺ նախագահը, որից հետո նախագահի հրաժարականը կհամարվի ընդունված։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ