«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին իր թիմի հետ միասին տպավորիչ արդյունք է գրանցել։
Սարիի գլխավորությամբ թուրինյան ակումբը Ա Սերիայի 24-րդ տուրի շրջանակներում կարողացավ առավելության հասնել «Բրեշիայի» նկատմամբ (2-0): Սա այս մրցաշրջանում «Յուվեի» տնային 17 հանդիպումներից 16-րդ հաղթանակն էր։
Սրանից առաջ նման արդյունք գրանցվել էր միայն 1960 թվականին, երբ «Յուվենտուսը» գլխավորում էր Կառլո Պարոլան։
