Դեկտեմբերի լույս 25-ի գիշերը ուժգին հրդեհ է բռնկել Վրադտանում՝ Աթենիի կիրճում՝ Օրմոցի գյուղի մերձակայքում գտնվող անտառային հատվածում: Այս մասին հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
Ինչպես փոխանցում է աղբյուրը, անտառում բաց կրակ է և սաստիկ ծխոտում:
«Բարդ ռելիեֆի և տեսանելիության բացակայության պատճառով հրշեջ-փրկարար տեխնիկան չի կարող մոտենալ բռնկման օջախներին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում 10 անտառային հրդեհ է արձանագրվել երկրի տարբեր տարածաշրջաններում, որոնցից այս պահին հաջողվելէ վերացնել կրակը չորս վայրում, մեկում՝ հրդեհը տեղափակվել է, մյուսներում բռնկման օջախների մարումը, որոնց մասնակցում են հարյուրավոր հրշեջ-փրկարարներ, շարունակվում է:
Ծառայության տվյալներով՝ հրդեհների առաջացման և կրակի արագ տարածման պատճառ է դարձել աշնանը և դեկտեմբերին չոր եղանակը շոգ ամռանից հետո: