Սաուդյան Արաբիան բարձր է գնահատում համապարփակ խաղաղ պլան մշակելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերը և կոչ է անում պաղեստինցիներին ու իսրայելացիներին՝ ուղղակի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հովանու ներքո: Այս մասին նշված է թագավորության ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։
«Պաշտպանում ենք պաղեստինյան և իսրայելական կողմերի միջև ուղղակի բանակցություններ սկսելը Միացյալ Նահանգների հովանու ներքո»:
Ինչպես ավելի վաղ հայտնել է WAFA գործակալությունը, Թրամփի կողմից իր պլանի հրապարակումից հետո Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը զանգահարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին և հավաստիացրել նրան այն բանում, որ պաղեստինյան հարցի նկատմամբ թագավորության դիրքորոշումը կմնա անփոփոխ:
«Ձեր գործը մեր գործն է, բոլոր արաբների ու մուսուլմանների գործը, մենք ձեզ հետ ենք»,- ասել է նա։

