fbpx
Աշխարհ

18:00 13/5/2019

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ իր երկու նավթային լցանավերը թիրախ են դարձել ԱՄԷ-ի ջրերում

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության և հանքային պաշարների նախարար Խալեդ բեն Աբդել Ազիզ ալ Ֆալեհը հայտարարել է, որ մայիսի 12-ի առավոտյան ԱՄԷ տարածքային ջրերի մերձակայքում դիվերսիայի օբյեկտ դարձած չորս առևտրային նավերից երկուսը սաուդյան նավթային լցանավեր Էին:

«Երկու սաուդյան նավթային լցանավեր սաբոտաժի թիրախ են դարձել ԱՄԷ-ի բացառիկ տնտեսական գոտում,- ասված է ալ Ֆալեհի հայտարարության մեջ:- Երկու նավերից մեկը գտնվում էր ճանապարհին՝  Ռաս Թաննուրա նավահանգստում նավթով բեռնման համար՝ Միացյալ Նահանգներ՝ Saudi Aramco-ի սպասարկյալներին հետագա առաքման նպատակով: Հարձակումը զոհերի և նավթի արտահոսի չի հանգեցրել, սակայն էական վնաս է հասցվել երկու նավերի կառուցվածքին»,- նշել է նախարարը:

Ավելի վաղ ԱՄԷ-ի արտգործնախարարությունը հավաստել է, որ նախօրյակին առավոտյան չորս առևտրական նավեր «սաբոտաժի ակտի թիրախ են դարձել» պետության բացառիկ տնտեսական գոտում, զոհեր և տուժածներ, ինչպես նաև «վառելիքի կամ որևէ այլ վնասաբեր սուբստանցիաների» արտահոսք չեն արձանագրվել:

Երկրի իշխանությունները «ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները» և սկսել են միջադեպի հետաքննությունը՝ «տեղական և օտարերկրյա կառույցների հետ համագործակցությամբ»: Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը դատապարտել են տեղի ունեցածը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Վերեվ