fbpx
Աշխարհ

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի քույրը հուլիսին դատարանի առաջ կկանգնի Ֆրանսիայում. AFP

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի քույրը Փարիզի դատարանի առաջ կկանգնի հուլիսի 9-ին։ Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով դատարանի աղբյուրը:

Հասու բինտ Սալմանին կասկածում են այն բանում, որ նա իր թիկնապահին հրամայել է ծեծել Փարիզի իր բնակարանի վերանորոգմամբ զբաղվող բանվորին:

Միջադեպը տեղի է ունեցել 2016 թ.-ի սեպտեմբերին արքայադստեր Փարիզի 16-րդ շրջանում, Ֆոշ ավենյուի վրա գտնվող բնակարանում: Աշխատողը լուսանկարել է սենյակը, որը պետք է վերանորոգեր, սակայն բինտ Սալմանը որոշել է, որ նա դա անում է նկարները մամուլին վաճառելու նպատակով, և համապատասխան հրաման է տվել թիկնապահին:

Աշխատողի խոսքերով, թիկնապահը ծեծել է նրան և առգրավել տեսախցիկը, որից հետո ստիպել է համբուրել թագաժառանգի քրոջ ոտքերը: Տարածքը աշխատակիցը կարողացել է լքել միայն մի քանի ժամ անց: 2016 թ.-ի հոկտեմբերի 1-ին թիկնապահին զինված հարձակման, ազատատությունից անօրինական զրկելու, թալանի և սպանության սպառնալիքի մեղադրանք է ներկայացվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ