fbpx
Աշխարհ

Սաուդյան Արաբիայում աշխատանքից ազատվել է կոռուպցիայի մեջ ներքաշված 126 պաշտոնյա

Սաուդյան Արաբիայի քաղաքապետարանների հարցերով նախարարությունն աշխատանքից ազատել է կոռուպցիոն գործունեության մեջ ներքաշված 126 պաշտոնյայի։ Աշխատանքից ազատվել են երկրի 15 քաղաքների, այդ թվում` Էր-Ռիադի պաշտոնյաներ։ Այս մասին հայտնում է գերատեսչությունն իր թվիթերյան էջում։

2017 թվականին Սաուդյան Արաբիան գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի գլխավորությամբ լայնածավալ հակակոռուպցիոն արշավ էր սկսել։ Դրա ընթացքում ձերբակալվել են հարյուրավոր գործարարներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև թագավորական ընտանիքի անդամներ։

2018 թվականի մարտին թագավորության իշխանությունները կոռուպցիայի համար ձերբակալված արքայազններից գանձարան են վերադարձրել ավելի քան 100 մլրդ դոլար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ