Խորհրդարան

Իշխան Սաղաթելյանի ընտրությունը կկայանա վաղը

Այսօր խորհրդարանին չհաջողվեց ընտրել ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրել «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին:

Քանի որ ընդդիմության թեկնածուին ընտրելու համար անհրաժեշտ են նաև իշխող խմբակցությունից կողմ ձայներ, «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, որ իրենք կապահովեն նվազագույն քվեները՝ Իշխան Սաղաթելյանի ընտրվելու համար: Այնուամենայնիվ, փակ գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել ԱԺ փոխնախագահ:

Հիշեցնենք, որ երկրորդ փորձն է կատարվել նրան ընտրելու, սակայն Սաղաթելյանը դարձյալ չի ընտրվել: Ընդդիմությունը երրորդ անգամ է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրել: Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու երրորդ փորձը պատգամավորները կանեն վաղը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ