fbpx
Իրավական

ՍԴ-ն պարտավորություն չունի անդադառնալ, եթե անգամ դիմումը ներկայացնում է ՍԴ դատավորը. ՍԴ անդամ

ՍԴ-ն քննության չի առնում ցանկացած դիմում, որը ներկայացվում է ոչ պատշաճ կարգով և սահմանված ընթացակարգերի պահպանմամբ: Այս մասին ասել է ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը չքննարկելու հարցին։

«Այդ դիմումը ներկայացվել է ոչ պատշաճ կարգով, ոչ պատշաճ ժամկետներում, ոչ պատշաճ սուբյեկտի կողմից: Դրանք օրենքի խախտմամբ են ներկայացված, և ՍԴ-ն պարտավորություն չունի անդադառնալ, եթե անգամ դա իրականացնում է ՍԴ դատավորը: Այդ հարցը բազմակողմանի քննության առարկա դարձել է, գտել ենք, որ այն ներկայացվել է ՍԴ մասին օրենքի պահանջների խախտմամբ: Այն պետք է ներկայացվեր ՍԴ-ում այդ գործը քննության ընդունելու աշխատանքային որոշման շրջաններում, ինչը չի արվել: ՍԴ-ում որոշումները կայացվում են ձայների մեծամասնությամբ, և դատարանը քննության է առել այդ փաստերը և անհրաժեշտություն չի տեսել, որ դրա վերաբերյալ որոշում կայացնի»,-ասել է ՍԴ անդամը:

«Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում Արևիկ Պետրոսյանը նշել է, որ կա նաև մեկ այլ ընթացակարգ. անգամ եթե հարցը դառնում է քննության առարկա, լիագումար նիստում եթե ձայները բաշխվում են հավասարապես 4:4, որոշում չի կայացվում:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 16-ի ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել է, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ընթացակարգ է սկսելու:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ