Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենը հոկտեմբերի 7-ին Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) առաջնորդ Սեբաստիան Կուրցին կհանձնարարի հանրապետության նոր կառավարություն կազմել Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) վաղաժամկետ ընտրությունների արդյունքներով: Այդ մասին հայտնել է Ավստրիայի նախագահի վարչակազմը:
«Նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենը երկուշաբաթի օրը՝ հոկտեմբերի 7-ին, կընդունի ԱԺԿ-ի նախագահ Սեբաստիան Կուրցին:
Այդ զրույցից հետո նախագահը Սեբաստիան Կուրցին կօժտի կառավարություն կազմելու մանդատով»,-ասված է նախագահի դիվանատան մամուլի ծառայության հայտարարության մեջ: