ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սեփական մեդիախմբի և սոցիալական ցանցի ստեղծման մասին։
Այս մասին հայտնում է BBC-ն։
Թրամփը նշել է, որ սա հակահարված է սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական ընկերություններին։ Նրա խոսքով՝ այդ ընկերություններն օգտագործում են իրենց մենաշնորհն ու լռեցնում ընդդիմադիրներին։
Նա ասել է, որ նոր սոցցանցը կոչվելու է TRUTH Social:
Թրամփի խոսքով՝ նա այդ սոցցանցի միջոցով ձայնի հնարավորություն է տալու բոլորին։