Կառավարություն
16:42 28/07/2021

Մեր ակնկալիքները ՀԱՊԿ-ից ավելի մեծ են․ Հայրապետյան

ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը։

Հայրապետյանը պատասխանելով լրագրողի հարցին նշեց, որ Հայաստանը չի կարող պատրաստ լինել տալ այն, ինչ ուզում է Ադրբեջանը, այդ դեպքում մենք պետք է ուղղակի հրաժարվենք մեր պետությունից, դուրս գանք ցանկացած քաղաքական ենթատեքստերից։

«Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի ստրատեգիական տարածքները, առանց որի Հայաստանը կդառնա ֆիկտիվ մի պետություն։ Ինչպես եք պատկերացնում Հայաստանի գոյությունը առանց Սյունիքի և Գեղարքունիքի։ Ադրբեջանւ ասում է, որ Երևանն էլ է իր պատմական տարածքը։ 2020թվականի սեպտեմբերի 27-ը Ադրբեջանի կողմից պլանավորվել էր մի քանի տասնամյակ։ Մենք չենք ունեցել քաղաքականություն, որ ասենք՝ սա ենք ուղում և այս ուղղությամբ ենք առաջնորդվում»,-ասել է Հայրապետյանը։

Անդրադառնալով դաշնակիցներին հայրապետյանը նշեց, որ ՀԱՊԿ-ից ակնկալիքները ավելի մեծ էին, իսկ ռուսաստանը կատարում է իր միջնորդական պարտավորությունները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ