fbpx
Իրավական
10:26 15/01/2020

Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոքը մերժվել է

Դատախազությունը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը։ Այս մասին հայտնել են դատախազությունից։

Նշենք, որ ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրել, ինչը նրա պաշտպան Ամրամ Մակինյանը բողոքարկել էր։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը՝ Սերժ Սարգսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Նշենք, որ այդ գործով անցնում է հինգ անձ, որոնցից մեկը «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ