fbpx
Աշխարհ

Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկյան «System of a Down» ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, որի նկարները ներկայում ցուցադրվում են Նոր Զելանդիայում, հարցազրույցը է տվել տեղի պարբերականներից մեկին՝ խոսելով նաև Հայոց ցեղասպանության և դրա ճանաչման անհրաժեշտության մասին:

«Նախքան երաժիշտ դառնալը ես ակտիվիստ եմ եղել, և ինձ համար արվեստի ամենազարմանահրաշ արտահայտչամիջոցներից մեկը ճշմարտությունը պարզելն ու տարածելն է: Ինձ համար՝ որպես ԱՄՆ-ում բնակվող երիտասարդ ամերիկահայի, կարևոր է Հայոց ցեղասպանության թեման: Դա իմ զարթոնքն է եղել»,- ասել է Թանկյանը՝ շեշտելով Ցեղասպանության ճանաչման կարևորությունը:

«Կարծում եմ՝ կարևոր է, որ Նոր Զելանդիան քաջաբար գործի: Սա պատմական ճշմարտություն է: Աշխարհում շատերն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես, օրինակ, Վատիկանը, Գերմանիան»,- հավելել է երաժիշտը:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ երաժշտի նկարների ցուցադրությունը նորզելանդական Մատականա քաղաքում բաց է մինչև մարտի 17-ը:

Աղբյուր՝ https://www.newshub.co.nz

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ