Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունելու կապակցությամբ:
«Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ԱՄՆ-ի պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար՝ ի հիշատակ իմ նախնիների և նրանց բոլոր զոհված հարազատների:
Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության համար կամ բռնակալին ավելի շատ ուղղաթիռ վաճառելու համար: Սա ավելի դժվար կդարձնի Թուրքիայի հետ այս հարցում ԱՄՆ Պետդեպարտամենտի հետագա հարաբերությունները, չնայած համոզված եմ, որ նրանք կփորձեն:
Կարևոր է, որ կան տնտեսական պատժամիջոցներ՝ կապված Սիրիա Թուրքիայի ապօրինի ներխուժման հետ: Հաջորդը Սենատի բանաձևն է»:
https://www.facebook.com/SerjTankian/posts/10157672700324798?__xts__[0]=68.ARBfIIQ8ctZoTQ5PuLP5GsEVOWTWnuKNIepmIdz3Sv9xV1mqJKLLso6m6plIE74e3-gHArjVYscOXTNsnNEQJwh1hJ13S1XaJT-bqybPUD4lR6vGB0JeZyMcyiUsH6VA2JSchZaGoLZXO-Je5qwgKPGGGhm4xAYXbT9U5c97U-P5jsxEBh4hjYZujkbz3Ip7B9aocNx57KS_hqpfb8LUX6ezgJTYVZKVLaU3XM8HjYJWeg7Uu26t_M9Z1IrOI_E6OeZ7gaDESo2KDUL4j8YNQUP-P8xwDlrPfXQ92sLjYQLGrkqUnoAkZyKEVFMiCSw7cVD72Xp_L0SEHMA&__tn__=-R
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ։
Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, 3-ը մնացել են ձեռնպահ, իսկ 13 հոգի չի քվեարկել։

