fbpx
Հասարակություն

Մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին․ «Ավրորա» նախաձեռնություն

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարություն է տարածել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի` Հայոց ցեղասպանությունը հաստատող H. RES. 296 օրինագծի քվեարկության վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերների և աջակիցների անունից ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատին Հ. 296 405-11 օրինագծի ընդունման համար, որով Օսմանյան Թուրքիայի կայսրությունում մեկ դար առաջ 1,5 միլիոն անմեղ հայերի բնաջնջումը ճանաչվում է իր իսկական անվամբ՝ իբրև ցեղասպանություն։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ հիմնադրված Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է զորացնելու մերօրյա հերոսներին, որոնք աշխարհի բոլոր ծայրերում կյանք ու հույս են տալիս նրանց, ովքեր մարդասիրական հիմնական օգնության հրատապ կարիքի մեջ են։ Այժմ, իր ստեղծման հինգերորդ տարում, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը «Երախտագիտությունն՝ ի գործ» համաշխարհային շարժումն է ձեռնարկել և աջակցել է աղքատության մեջ գտնվող և պատերազմներից տուժած 15 երկրների ավելի քան 850.000 մարդու։ Ծանրագույն պայմաններում գտնվող մարդկանց օգնող մերօրյա հերոսների ճանաչմամբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության նահատակներին։

Պատմական այս քվեարկության պահը հատկանշական, քանի որ ընդամենը երկու շաբաթ առաջ «Ավրորա» մարդասիրական մրցանակի մեկ միլիոն դոլարը հատկացվել է եզդի իրավապաշտպան Միրզա Դինայիին, որը «Իսլամական պետության» իրականացրած վայրագությունների ընթացքում օգնել է Իրաքի եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։

Վարդան Գրեգորյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
Նուբար Աֆեյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
Ռուբեն Վարդանյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
Թոմ Քաթինա՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ

Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ