Սերժ Թանկյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

Սերժ Թանկյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ընդունել է Նիկոլ Փաշինյանին մարտահրավերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ինքը վարչապետը՝ կից հրապարակելով նաև վերջինիս տեսանյութը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր էր նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:

«Եթե 5 միլիոն հայ տարվա ընթացքում նվիրի հիմնադրամին 200 դոլար կամ ամիսը 20 դոլար կամ 20-ից մի քիչ շատ, տարվա կտրվածքով կունենանք 1 մլրդ 250 միլիոն դոլար։ Հիմնադրամի ամեն կոպեկի ծախսման արդյունավետությունը լինելու է կրկնակի, եռակի հսկողության տակ, մենք բացառելու ենք որևէ չարաշահում։ Ես այսօր մտել եմ հիմնադրամի էջ և կարգավորումն այնպես եմ դրել, որ ամեն ամիս 10 հազար դրամ նվիրաբերվի հիմնադրամին։ Ես մարտահրավեր եմ նետում 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանինև Ալեքսիս Օհանյանին։ Շատ կարևոր է, որ այս պրոցեսը անեք հրապարակային և մարտահրավեր նետեք ևս երեք հայի»,-ասել էր վարչապետը:

Սերժ Թանկյանը մարտահրավեր է նետել թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ Վահե Բերբերյանին, պրոդյուսեր Էրիկ Իսրաիլյանին, ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանին:

«Մենք կարող ենք մեծ թվով մարդկանցով անել ավելին՝ նվիրաբերելով քիչ, քան փոքր թվով մարդկանցով նվիրաբերել շատ»,-նշել է Սերժ Թանկյանը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ