fbpx
ՏՏ

ServiceTitan-ը՝ միլիարդ դոլարանոց հայկական ստարտափ

Հայ հիմնադիրներ ունեցող, տնային ծառայությունների ոլորտում բիզնես կառավարման լուծումներ առաջարկող ամերիկյան ServiceTitan ընկերությունը ներդրումային D ռաունդում $165 մլն է ներգրավել և այսուհետ գնահատվում է $1,65 մլրդ:

Ներդրումային ռաունդը գլխավորել է Index Ventures-ը, որին միացել են Dragoneer-ը եւ T. Rowe Price-ը, Battery Ventures-ը, Bessemer Venture Partners-ը և ICONIQ Capital-ը:

Նշվում է, որ սա ծրագրային ապահովման ոլորտում Հարավային Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենախոշոր ներդրումն է:

Index Ventures-ի ներկայացուցիչ Նինա Աչաջյանը միացել է ServiceTitan-ի տնօրենների խորհրդին:

ServiceTitan-ի համահիմնադիր Վահե Կուզոյանի խոսքով, իրենք կօգտագործեն լրացուցիչ ներդրումը համագործակցելու ավելի մեծ թվով տնային ծառայությունների բիզնեսների հետ, ինչպես նաև հաճախորդներին ավելի որակյալ լրացուցիչ ծառայություններ կտրամադրեն:

«Պատրաստվում ենք Հայաստանում ինժեներական գրասենյակ բացել: Նպատակը մեր պրոդուկտի զարգացմամբ զբաղվող թիմի մեծացումն է: Մտադիր ենք սկսել 10 ինժեներով եւ տեսնել, թե որքան արագ կկարողանանք մեծացնել գրասենյակը: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա հաջորդ տարի աշխատակիցների թիվը գուցե 100-ի հասնի: Դա կախված է նրանից, թե որքան արդյունավետ կլինի մեր՝ Հայաստանում մասնագետներ գտնելու գործընթացը»,- նշել էր Վահե Կուզոյանը:

2012թ. Արա Մահդեսյանի և Վահե Կուզոյանի կողմից հիմնադրված ServiceTitan-ը հարթակ է տրամադրում տնային ծառայություններ մատուցող բիզնեսներին, որպեսզի նրանք առանց ավելորդ ջանքերի կառավարեն և ավելի ռացիոնալ դարձնեն իրենց գործողությունները, բարելավեն հաճախորդների սպասարկումը և զարգացնեն բիզնեսը:

Ընկերությունն այսօր ունի 2500 հաճախորդ ընկերություն: Դրանք ներկայացնում են 50 հազ. տեխնիկական մասնագետի, որոնք տարեկան ավելի քան 10 մլրդ գործարքներ են իրականացնում տնային ծառայությունների ոլորտում:

Աղբյուր՝ itel.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ