fbpx
Գիտություն

Սև անցքի լուսանկարի հեղինակները մրցանակի և դրամական պարգևի են արժանացել

Event Horizon Telescope (EHT) նախագծի գիտնականները, որոնք աշխարհին են ներկայացրել սև անցքի ստվերի՝ պատմության մեջ առաջին լուսանկարը, շահել են հեղինակավոր և գիտական աշխարհում, հիմնարար ֆիզիկայի ոլորտում ամենաթանկ մրցանակը՝ Breakthrough Prize-ը: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, տեղեկացնում է մրցանակի կազմակերպիչների կայքը։

Event Horizon Telescope նախագիծը ապրիլին հրապարակել է սև անցքի ստվերի առաջին լուսանկարը։ Այն ստացվել է ռադիոհեռադիտակների ցանցի օգնությամբ։

Դրանք օբյեկտի դիտարկումներն սկսել էին М87 գալակտիկայի կենտրոնում 2017-ի ապրիլին։

Մրցանակը դրամական արտահայտությամբ կազմում է 3 մլն դոլար, որը հավասար կբաժանվի նախագծի 347 մասնակիցների միջև։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ