fbpx
Կառավարություն

Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու, մենք չենք գնալու ուղղակի իրավիճակի սրմանը. Փաշինյան

Այսօր Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպման վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Սյունիքում տիրող իրավիճակին և Սև լճին, որը այս պահին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Այս ընթացքում Սև լճի հետ կապված այդքան թեմա անցավ: Սովետական միության քարտեզները հրապարակվեցին և մենք բոլորս տեսանք, որ այն վերևի մի հատվածը սահմանը անցնում է ջրի միջով և դա 20-30 տոկոսն է մոտավոր: Հիմա եկեք հասկանանք, նայենք, ուսումնասիրենք՝ արդյո՞ք այդպես է, թե չէ, և մենք Սև լճի այդ 30 տոկոսի համար պատերազմ ենք սկսելու, չի լինում այդպես ուղղակի, մենք չենք գնալու ուղղակի իրավիճակի սրմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց՝ սահմանային իրավիճակը լուծվելու է խաղաղ ճանապարհով:

«Ես երեկ բանաձևը հրապարակել եմ: Համանախագահ երկրներից մեկը նախնական արձագանքել է, հույս ունեմ, որ մյուս 2 համանախագահող երկրները կարձագանքեն և մեկ շաբաթվա, օրերի ընթացքում կարելի է զորքերը հետ քաշել մինչև դիտորդները կգան»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ