fbpx
Հասարակություն

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:47-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E220» (վարորդ՝ Վահան Մ․, ծնված 2020 թ.), «Lada Priora» (վարորդ՝ Վահագ Դ․, ծնված 1982 թ.) և «Mercedes C180» մակնիշների (վարորդ՝ Վրեժ Ս․, ծնված 1988 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Թադևոս Ս․-ն (ծնված 1964 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ