ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ մրցութային ընթացակարգով ընտրված «Արխիտոն» նախագծային ընկերությունը Սևանա լճի ափամերձ հատվածում իրականացնելու է շուրջ 10 կմ երկարությամբ ճեմուղու կառուցապատման աշխատանքներ:
«Այս նախագիծը կարևոր դեր կխաղա զբոսաշրջության ոլորտի համար, ինչպես նաև կնպաստի ենթակառուցվածքների զագացմանը:
Առհասարակ, կառավարության համար առաջնահերթ են մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը նպաստող ծրագրերը և մենք անելու ենք ամեն ինչ դրանք առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար»,- ասված է Էդուարդ Աղաջանյանի գրառման մեջ։
https://www.facebook.com/aghajanyan.eduard/posts/3194668703910152