ԱՄՆ-ն տեղեկություն կտրամադրի կորոնավիրուսի ծագման մասին․ Թրամփ

Ամենադիտվածներ

kanep

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն տեղեկություն կտրամադրի կորոնավիրուսի ծագման մասին:

Այն հարցին, թե  ե՞րբ ԱՄՆ իշխանությունները կտեղեկացնեն կորոնավիրուսի ծագման մասին, Թրամփը պատասխանել է.

«Մենք որոշ ժամանակ անց կտրամադրենք շատ հստակ տեղեկատվություն»:

Մինչ այս Թրափմը պնդում էր, որ Չինաստանն է մեղավոր վարակի տարածման մեջ։

Հիշեցնենք, որ ի տարբերություն Թրամփի ԱՄՆ ազգային հետախուզությունը հայտարարել էր, որ SARS-CoV-2-ը ունի բնական ծագում և գենետիկորեն մոդիֆիկացված չէ: Բայց սա չի համոզել Միացյալ Նահանգների նախագահին: Նա շարունակում է պնդել, որ կորոնավիրուսը ստեղծվել է Ուհանի լաբորատորիայում:

Աղբյուրը՝ korrespondent.net․

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ