fbpx
Էկո

Սևանը կորցնելու ճանապարհին ենք, լիճը վերածվում է ճահճի. բնապահպան

Այսօր` օգոստոսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը անդրադարձավ Սևանա լճի ծաղկման խնդրին:


Բնապահպանը ասաց, որ Սևանը կորցնելու ճանապարհին ենք, լիճը վերածվում է ճահճի և արդեն իսկ Առողջապահության նախարարությունը ահազանգում է:

«Լիճը վերածվում է ճահիճի, արդեն իսկ Առողջապահության նախարարությունն ահազանգում է, որ որոշ տարածքներում վտանգավոր է լողալը, շատ շուտով այն նույնիսկ ոռոգման նպատակով օգտագործելու համար կլինի ոչ պիտանի, քանի որ ջուրն ամբողջությամբ թունավորված կլինի»,- ասաց բնապահպանն ու հավելեց, որ, լիճը կորցնելով՝ կորցնում ենք նաև Հայաստանը:

Կարինե Դանիելյանի խոսքով` մեծ քանակությամբ ձուկ հանելը ջրից ևս բացասական է, իսկ սնման շղթայի վերևում ձուկն է, երբ ձուկը հանում ենք, նյութերն ամբողջությամբ մնում են լճում, ինչի հետևանք է լճի ծաղկումը, իսկ ծաղկումը ցույց է տալիս, որ ճահճացման գործընթացը ակտիվացել է:


Բնապահպան Կարինե Դանիելյանի համար հասկանալի չէ այն, որ չնայած ոսկու այդքան ցածր պաշարներին՝ ցանկանում են հենց այդ տարածքում հանք շահագործել. «Առանձնահատկությունն այն է, որ երբ ջուրը կպնի հանքին, անմիջապես կսկսի առաջանալ այդ սուլֆիդային դրենաժը՝ թթվային նյութեր, որոնք այս կամ այն ճանապարհով, հասնելու են Սևանա լիճ: Սա այն հարվածն է, որն ուղղակի չի կարելի թույլ տալ, որ հասնի Սևանին»,-հավելեց բնապահպանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ