Օգոստոսի 11-ին Տավուշի մարզպետարանը հայտնում է սահմանամերձ Սևքար համայնքի գյուղամիջյան ճանապարհը սալիկապատելու մասին։
«Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային այցով Սևքար համայնքում էր։ Մարզպետը շրջել և ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով համայնքում իրականացվող գյուղամիջյան ճանապարհի սալիկապատման աշխատանքներին։
- Մեկնարկել է Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
- Սկսվել են հայկական ԱԷԿ-ի ռեակտորի իրանի թրծաթողման աշխատանքները
Ճանապարհաշինական աշխատանքները կավարտվեն դեկտեմբերին: Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է 73.828.620 դրամ, որից 70%-ը պետությանն է բաժին հասել, 30%-ը` համայնքին:
Աշխատանքներն իրականացնում է «ԽաչՄիշՇին» ՍՊԸ-ն»,- նշված է գրառման մեջ: