Մշակույթ

Սեզանի Bouilloire et fruit նատյուրմորտը վաճառվել է Christie՚s աճուրդում

Պոլ Սեզանի Bouilloire et fruit նատյուրմորտը 59 միլիոն 295 հազար դոլարով վաճառվել է Christie՚s աճուրդում: Այդ մասին հաղորդվում է աճուրդային տան կայքում: Ֆրանսիացի գեղանկարչի ստեղծագործությունը, որն արվել է 1888 և 1890 թվականների միջև ընկած շրջանում, դարձել է ամենաթանկը մայիսի 13-ին Նյու Յորքում կայացած աճուրդում, որը նվիրված էր իմպրեսիոնիստների ստեղծագործություններին և արդի արվեստին:

Սեզանի նկարի հետ մեկտեղ 40 միլիոն դոլարով վաճառվել է Վինսենթ Վան Գոգի Arbres dans le jardin de l՚asil… «Ծառեր հիվանդանոցի պարտեզում» բնանկարը:

Երկու նկարներն է մինչև վերջին ժամանակներս պահվում էին Սայ Նյուհաուսի արվեստի հավաքորդների արխիվում: Աճուրդում նաև վաճառվել է Tete կեսմետրանոց կրաքարե քանդակը, որն ստեղծել է իտալացի նկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլյանին 1911 – 1912 թվականներին:

Դրա վերջնական գինը կազմել է 34 միլիոն 325 հազար դոլար, թեև ավելի վաղ Christie՚s-ը Մոդիլյանիի՝ նույն անվանմամբ մի այլ քանդակ վաճառել էր 70,7 միլիոն դոլարով: Աճուրդում նաև վաճառվել են Պաբլո Պիկասոյի, Պիեռ Օգյուստ Ռենուարի, Անրի Մատիսի, Էդգար Դեգայի, Կլոդ Մոնեի և ուրիշների ստեղծագործությունները: Ընդամենը մայիսի 13-ին մասնավոր հավաքածուներից վաճառվել են 399 միլիոն 41 հազար դոլարի՝ արվեստի ստեղծագործություններ։ Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ