fbpx
Խորհրդարան

Սեղմված բնական գազը այսուհետ կվաճառվի կիլոգրամով՝ խորանարդ մետրի փոխարեն. ԱԺ

Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 107 պատգամավոր:

Նախագծի նպատակը սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման բազայի վերանայումն է:

Նախատեսվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը:

Մասնավորապես, նախատեսվում է չափման միավորը վերանայել՝ հիմք ընդունելով սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրի և 1 կիլոգրամի փոխհարաբերակցության՝ տեսությամբ ու գիտականորեն ընդունվող մեծությունը (1խմ = 0.717կգ): Այս պարագայում 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի շուրջ 34867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում՝ 1 տոննայի հաշվով 34000 դրամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ