fbpx
Ժամանց

Շակիրայի հայրենի քաղաքում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը

Կոլումբիացի երգչուհի Շակիրայի հայրենի քաղաքում՝ Բարանկիլայում, նրա պատվին արձան է կանգնեցվել: Համապատասխան տեսանյութը հրապարակել է քաղաքապետ Խայմե Պումաջերո Հինսը Instagram-ում։

Շակիրան ներկայացված է բաց որովայնով և երկար կիսաշրջազգեստով, որի բացվածքներից երևում են ոտքերը: Այս կերպարը փոխառվել է Շակիրայի Hips Don’t Lie հիթի՝ 2005 թվականի տեսահոլովակից:

Ինչպես նշում է El Tiempo-ն, արձանի բարձրությունը 6,5 մ է, այն պատրաստված է բրոնզից և ալյումինից։ Հեղինակը տեղացի քանդակագործ Ինո Մարկեսն է։

«Սիրտ, որը ստեղծագործում է, կոնքեր, որոնք չեն ստում, անզուգական տաղանդ, ձայն, որը շարժում է զանգվածներին, և բոբիկ ոտքեր, որոնք քայլում են հանուն մանկության և մարդկության բարօրության», – գրված է արձանի հիմքում:

«Սա իմ երկրի ժողովրդի վիթխարի գեղարվեստական տաղանդի օրինակ է»,- գրել է Շակիրան Instagram-ում։

Երգչուհին որպես իր աշխատանքի համար ոգեշնչման անչափելի աղբյուր նշել է Կոլումբիան։

Բացմանը ներկա են եղել Շակիրայի ծնողները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ