Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ավարտվել է Ագզամովի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 11 երկրների 65 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր։
Մրցաշարում հիանալի հանդես եկավ երիտասարդ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող։ Սարգսյանը նաև 10 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։
Տիգրան Հարությունյանը 6,5 միավորով կիսեց 2-7-րդ հորիզոնականները։ Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը վաստակեց 6, իսկ միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 4,5 միավոր։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։