Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր Facebook-յան էջում գրել է.
«Շարժառիթների լուսարկում՝ լյուստրացիա է պետք
Հայաստանը փոքր երկիր է, որտեղ համարյա բոլորը գիտեն, ճանաչում են բոլորին:
Բայց դա չի խանգարում ճանաչվածներին զբաղվել խաբեությամբ, իբր թե իր մասին միայն ինքը գիտի, թե ինչպիսի նախագահ, նախարար կամ դատախազ ու դատավոր է եղել, ԱԱԾ֊ի կամ ոստիկանության պետ է եղել, գրող, երաժիշտ կամ նկարիչ է եղել։
Խաբեբայության լուսարկման՝ լյուստրացիայի երկու ճանապարհ կա՝ մեկը ինքնախոստովանությունը, մյուսը պարտադրանքը։
Թղթի վրա ամեն ինչ ճիշտ է մոտեցումը, կամ «ով է այն տղամարդը» հոխորտանքը, կամ «մեր դեմ խաղ չկա» տարբերակները և դրանց փաստաբանական պաշտպանությունը հիվանդության պահածոյացում է, որը միշտ էլ պայթելու է։
Եվ հասարակական նշված և այլ տարատեսակ հիվանդությունների հաղթահարման միակ ճանապարհը, ոչ թե այդ հիվանդությունների հերթական անիմաստ լուսարկումն է, այլ դրանց պատճառների, շարժառիթների լուսարկումն է»:
https://www.facebook.com/asakunts/posts/2176763652623419