Սոն Հին Մինը հնարավոր է տեղափոխվի Նապոլի. Տիս Բլիմեյսթեր

Ամենադիտվածներ

Սոն Հին Մինը հնարավոր է տեղափոխվի Նապոլի. Տիս Բլիմեյսթեր

Տիս Բլիմեյսթերը՝ «Տոտենհեմի» կորեացի հարձակվող Սոն Հին Մինի գործակալը, հայտարարել է, որ չի բացառում իր հաճախորդի՝ «Նապոլի» տեղափոխությունը․

«Իմ ֆուտբոլիստները երբեք չեն տեղափոխվել «Նապոլի», բայց ես կուզեի դա։ Իմ սիրելի ֆուտբոլիստ Մարադոնան խաղացել է նրանց կազմում։ Չեմ կարող բացառել Սոնի՝ «Նապոլի» տեղափոխությունը։

Ֆուտբոլում երբեք չի կարելի ասել երևի։ Սոնը սիրում է Իտալիան, այստեղի ուտելիքն ու իտալացիներին։ Նրան հեշտ չի լինի գնել «Տոտենհեմից», քանի որ նա թանկ արժե, բայց մի օր ամեն ինչ կարող է տեղի ունենալ»,- Բլիմեյսթերի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։

Սոն Հին Մինը «Տոտենհեմ» է տեղափոխվել 2015 թվականի ամռանը «Բայերից»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 30 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը ԱՊԼ-ի 5 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ