fbpx
Աշխարհ

Շառլոթսվիլում ցուցարարներին վրաերթի ենթարկած տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել

Ջեյմս Ալեքս Ֆիլդսը, որը 2017 թվականի օգոստոսին Շառլոթսվիլում ցուցարարներին վրաերթի ենթարկած Ջեյմս Ալեքս Ֆիլդսն իրեն մեղավոր է ճանաչել ատելության հիմքով կատարած հանցագործության համար, նշված է ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:

Ֆիլդսն իրեն մեղավոր է ճանաչել 29 կետով, որոնցից յուրաքանչյուրը սպառնում է ցմահ ազատազրկմամբ:

2017 թվականի օգոստոսին Շառլոթսվիլում տեղի էին ունեցել ուլտրաաջ և ձախ արմատական ակտիվիստների բախումներ: Ավտոմեքենայով բազմությանը վրաերթի ենթարկելու հետևանքով զոհվել էր 32-ամյա կին, ևս 19 մարդ տուժել էր: Դրանից բացի, 2 ոստիկան մահացել էր ուղղաթիռի ընկնելու հետևանքով, որն ապահովում էր կարգը:

Երդվյալները խորհուրդ են տվել Ֆիլդսին դատապարտել ցմահ ազատազրկման։ Դատավճռի հրապարակումը սպասվում է մարտի 29-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ