Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, թե ինչու է 34 տարեկանում շարունակում բարձր ցուցանիշներ ցուցադրել։
«Քանի որ ես արդեն մեծ եմ, իմ որոշումներն ավելի հասուն և մտածված դարձան։ Ուղեղս արդեն ավտոմատ կերպով ազդակ է տալիս ոտքերին, թե ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում։ Կարիերայիս ընթացքում մեծ փորձ եմ կուտակել»,- լեհ հարձակվողի խոսքերն է փոխանցում Football Espana-ն։
Լևանդովսկին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է միացել «Բարսելոնային»: Նրան գնել են Մյունխենի «Բավարիայից» 45 միլիոն եվրոյով։
Այս մրցաշրջանում Ռոբերտը մասնակցել է 17 խաղի և դարձել 18 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։