Interfax-ի հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը տանելի է համարել: Ըստ Բելառուսի նախագահի՝ շատ պետություններ որդեգրել են համաճարակի դեմ պայքարի բելառուսական մոտեցումը։
«Բելառուսում իրավիճակն այսօր վիրուսների և այլ հիվանդությունների հետ կապված, որոնք մեզ մոտ բավականաչափ եղել են և կան, տանելի է: Մենք չենք ասում, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է», – ասել է Լուկաշենկոն: Նախագահը նշել է, որ մյուս պետություններն օգտվել են այս եղանակից: Նայեք արևմտյան երկրներին. դրանք դանդաղորեն բացվում են, տնտեսությունը սկսել է աշխատել, և դրանք միլիոնավոր մարդիկ են։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այդ երկրներում մահացությունը մեկ օրում ավելի բարձր է, քան երեք ամսվա ընթացքում Բելառուսում կորոնավիրուսի բարդություններից մահացությունների թիվը:
Մինչ օրս Բելառուսում կորոնավիրուսային համավարակի հետ կապված խիստ կարանտինային սահմանափակումներ չեն մտցվել: Լուկաշենկոն իր որոշումը բացատրել է տնտեսական միջոցառումներով: Նա համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակը բազմիցս անվանել է փսիխոզ: