CGTN-ի հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին մեկնաբանել է հանրապետության մուտքը Շանհայի համագործակցության կազմակերպություն (ՇՀԿ)։
Ռաիսին ընդգծել է, որ ՇՀԿ -ին Իրանի լիիրավ անդամակցությունը «դիվանագիտական հաջողություն» է։
Նա շեշտել է, որ հանրապետության ներկայությունը կազմակերպությունում ստեղծում է ամուր տնտեսական կապեր երկրների միջև և նշանակում է Իրանի ներառումը Ասիայի տնտեսական ենթակառուցվածքներում:
Նա կոչ է արել հանրապետության ԱԳՆ-ին և համապատասխան այլ գերատեսչություններին ապահովելու բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հնարավորինս արագ աշխատանքներին ներգրավվելու համար: