fbpx
Երևան

Մի շարք հասցեներում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, ՀՀ ոստիկանության ուժերի գործուն աջակցությամբ ապամոնտաժել են համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Ինքնակամ կառուցված կրպակներ են քանդվել նաև Շենգավիթ վարչական շրջանում: Որոշ հասցեներում ինքնակամ կառույնցների սեփականատերերը խոստացել են խիստ սեղմ ժամկետներում սեփական միջոցներով քանդել ապօրինի կառույցները:

Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակական է լինելու:

Երևանի քաղաքապետարանը հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից:

Ի դեպ, նշենք մի տարօրինակ երևույթի մասին, որը երևում է տեսանյութում։ Ակնհայտորեն երևում է, որ վերաբերմունքը վատ է քանդողների նկատմամբ ու հավանաբար հայհոյանքներ են ուղղվում դեպի ոստիկանությունը, որին ի պատասխան ոստիկանությունն ուղղակի հորդորում է չանել և բերման չի ենթարկում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ