Հայաստանի Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին, Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված, ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
Շիրակի մարզում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։