Մայիսի 11-ին Շիրակի պետական համալսարանում երկրորդ անգամ անցկացվեց ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ, սակայն կրկին չհաջողվեց ռեկտոր ընտրել:
Ռեկտորի պաշտոնի համար առաջադրվել էին 4 թեկնածուներ: Մրցույթին ներկա էին Հոգաբարձուների խորհդրի 24 անդամներից 20-ը: Արդյունքում՝ Լուսինե Ֆլջյանը ստացավ 6 ձայն, Անդրանիկ Սարգսյանը՝ 9 ձայն: Իսկ 5 հոգի բոլորին դեմ քվեարկեց: Խերհուրդը ընտրությունը չկայացած համարեց և նշանակեց նոր մրցույթ: Նոր մրցույթի ժամկետները կորոշվեն Հոգաբարձուների խորհուրդի հաջորդ նիստին:
Հիշեցնենք՝ մարտի 2֊ին կայացած ընտրությունների ժամանակ էլ թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ ստանալ անհրաժեշտ ձայների քանակը և նոր մրցույթ հայտարարվեց: Ռեկտորի պաշտոնը արդեն մոտ մեկ տարի է, ինչ թափուր է: