Հունահռոմեկանա ոճի ըմբիշ Մալխաս ամոյանը Եվրոպայի առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր։
Նա այս առիթով գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
Ամոյանը նախ երախտագիտություն է հայտնել Աստծուն այն ամենի համար, ինչ նա իրեն տվել է։ Այնուհետև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցում են, անհանգստացած են իր համար ու հավատացում են իրեն։
Հիշեցնենք, որ Ամոյանը հանդես է գալիս 72 կիլոգրամ քաշային կարգում։ Եզրափակչում նրա մրցակիցը Օլիմպիական խաղերի մեդալակիր Շմագի Բոլքվաձեն էր, ում հայազգի ըմբիշը զիջեց 4-1 հաշվով։