fbpx
Իրավական

ՌԴ ներքին գործերի նախարար շնորհավորել է հայ գործընկերոջը

Ապրիլի 16-ին՝ Ոստիկանության օրվա առթիվ բազմաթիվ շնորհավորանքներ են ստացվել աշխարհի տարբեր երկրների իրավապահ գերատեսչությունների գործընկերներից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կողմից:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ՌԴ ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի Վահե Ռոբերտի

Շնորհավորում եմ Ձեզ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցներին ու վետերաններին՝ մասնագիտական տոնի առթիվ:

Չնայած համաշխարհային հանրության մեջ ի հայտ եկած տարաձայնություններին և նրան, որ միջազգային իրավունքի առանձին սուբյեկտներ չեն ցանկանում ընդունել համակեցության նոր իրողությունները, քաղաքացիների և սահմանադրական կարգի պաշտպանությունը մնում է իրավապահ մարմինների գլխավոր խնդիրը: Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները պատվով են կատարում իրենց մասնագիտական պարտքը:

Հատուկ ջերմությամբ եմ ցանկանում ընդգծել վետերանների գործունեությունը՝ ուղղված պատմական ժառանգորդության պահպանմանն ու օրենքի երիտասարդ պահապանների դաստիարակությանը:

Անհրաժեշտ է նշել նաև իրավապահ ոլորտում ռուս-հայկական համագործակցության ավանդաբար բարձր մակարդակը, որը կարևոր դեր է խաղում մեր առջև կանգնած խնդիրների արդյունավետ լուծման գործում:

Հարգելի Վահե Ռոբերտի, Ձեզ և Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր աշխատակիցներին ու վետերաններին մաղթում եմ քաջառողջություն, բարօրություն, երջանկություն ու հետագա հաջողություններ՝ Ձեր ոչ դյուրին, բայց պատվավոր և հասարակության կողմից պահանջված աշխատանքում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ