fbpx
Աշխարհ

Շոլցը հրաժարվել է Ուկրաինա ուղարկել հակաօդային պաշտպանության համակարգեր

Գերմանիայի առաջարկը՝ Western Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Լեհաստան, ուժի մեջ է, սակայն Բեռլինը մտադիր չէ այդ համակարգերը Լեհաստանի փոխարեն ուղարկել Ուկրաինա, ինչպես ավելի վաղ առաջարկել էին լեհական ներկայացուցիչները։ Գերմանիայի իշխանությունների որոշումը հաստատել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հայտնում է The Independent-ը։

«Մեր առաջարկը Լեհաստանի կառավարությանը՝ պաշտպանելու իրենց երկիրը փոխանցված հակաօդային պաշտպանության համակարգերի օգնությամբ դեռ չի հանվել օրակարգից», – Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է Շոլցը։

Գերմանացի դիտորդների կարծիքով՝ Բեռլինը մերժել է Ուկրաինա հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու Վարշավայի առաջարկը՝ ՆԱՏՕ-ի Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտության մեջ մտնելու վտանգի և այդ համակարգերի օպերատորներին արագ պատրաստելու անկարողության պատճառով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ