Շոտլանդիայի բնակիչների մեծամասնությունը հանդես է գալիս անկախության երկրորդ հանրաքվե անցկացնելու օգտին։ Այս մասին հայտարարել է երկրի կառավարության ղեկավար Նիկոլա Ստերջենը՝ հիմնվելով հարցումների տվյալների վրա:
Նրա խոսքերով` երկրորդ հանրաքվեն կկայանա մինչեւ 2021թ․։
«Brexit-ի եւ Շոտլանդիայի` որպես անկախ եվրոպական ազգի ապագայի միջեւ ընտրության հարցը պետք է առաջադրվի խորհրդարանի ներկա կազմի աշխատանքի ընթացքում»,- ասել է նա։
Ստերջենը հավելել է, որ օրենքը, որը կկարգավորի առաջիկա հանրաքվեի անցկացումը, ծրագրվում է ընդունել 2019թ․ վերջին։
Ավելի վաղ` ապրիլին, ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան համաձայնեցրել էին Brexit-ի վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ից տեղափոխելու հարցը։ Ընդ որում, եթե համաձայնագիրը մինչեւ մայիսի 22-ը չվավերացվի, Լոնդոնը ստիպված կլինի մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին։ Այդ պարտավորությունները չկատարելու դեպքում երկիրը ստիպված կլինի ԵՄ-ից հունիսի 1-ին դուրս գալ։
Շոտլանդիայում 2014թվականին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով` բնակիչների 55 տոկոսը դեմ էր քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն։ Միացյալ Թագավորությունից առանձնանալու օգտին էր քվեարկել 1 176 000, դեմ՝ 1 397 000 մարդ։