Շոտլանդիան և Ուելսը դեմ են հանդես եկել Brexit-ի հարցով համաձայնագրին

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
1487777575140385998_1000x669

Ամենադիտվածներ

Շոտլանդիայի և Ուելսի խորհրդարանները պաշտոնապես դեմ են հանդես եկել Brexit-ի հարցով համաձայնագրին, որը մշակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության ու ԵՄ-ի կողմից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Սա առաջին անգամ է, երբ նրանք միաժամանակ նման քայլ են կատարել։

Սպասվում է, որ այդ խորհրդարանների որոշումները կուժեղացնեն առանց այդ էլ ներքին լուրջ ցնցումները Մեծ Բրիտանիայում՝ կապված ԵՄ կազմից երկրի դուրս գալու հետ, որի պաշտոնական ժամկետը մարտի 29-նն է։ Միևնույն ժամանակ նշվում է, որ այս քվեարկությունները որևէ պարտադրող ուժ չունեն։

Brexit-ի հարցով համաձայնագրին պետք է հավանություն տա բրիտանական ողջ խորհրդարանը, համապատասխան քվեարկությունը ծրագրված է հաջորդ շաբաթ։

Ամենաթարմ