fbpx
Աշխարհ

Շոտլանդիան մանդատ ունի մարդկանց իրենց ապագան ընտրելու առաջարկ անելու․ Ստերջեն

Լոնդոնից կպահանջենք Էդինբուրգին անկախության հանրաքվեի անցկացման օրինական իրավունք տալ՝ դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդական ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Ստերջենը։

ՇԱԿ-ն արդեն ավելի լավ ցուցանիշ ունի, քան 2017-ի ընտրություններում, և փորձում է դառնալ Շոտլանդիայի շահերի գրեթե միակ ներկայացուցիչը բրիտանական խորհրդարանում։

«Հիմա մենք մանդատ ունենք Շոտլանդիայի մարդկանց առաջարկելու ընտրել իրենց սեփական ապագան»,-ասել է նա Sky News հեռուսաալիքի եթերում։

Ստերջենն ընդգծել է, որ Բորիս Ջոնսոնը ունի Մեծ Բրիտանիան Եվրամիությունից հանելու մանդատ։ Բայց չունի ԵՄ-ից Շոտլանդիան հանելու մանդատ։ Նա նաև հիշեցրել է, որ 2016 թվականի հանրաքվեի ժամանակ շոտլանդացիները դեմ են քվեարկել Brexit-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ