Շոտլանդիայի առաջին վարչապետ և Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Ստերջենը հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրոմիությունից, ապա Շոտլանդիան հանրաքվե կանցկացնի: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
«Ժամանակը եկել է, որ Շոտլանդիան իր ապագան իր ձեռքը վերցնի»,- հայտարարել է Ստերջենը՝ Stop Brexit միջոցառման ժամանակ, որը տեղի է ունենում Մեծ Բրիտանիայի արտահերթ ընտրություններին ընդառաջ:
Շոտլանդիայի առաջին վարչապետը նշել է, որ եթե Շոտլանդիան մնա Մեծ Բրիտանիայի կազմում, ապա կլինի բյուջեի կրճատում, ինչպես նաև «Շոտլանդիայի խորհրդարանի կողմից իշխանության բռնազավթում, երեխաների հարկադիր աղքատություն, Brexit-ի աղետալի համաձայնագիր, որը կհանգեցնի գործազրկության ճգնաժամի, կենսամակարդակի վատթարացման և աշխատողների իրավունքների խախտման»: