Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պատրաստվում են պահանջել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հրաժարականի պահանջի վերաբերյալ նախագիծը Խորհրդարան է բերելու «Հայաստան» դաշինքը։
ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» Խմբակցության պատգամավորները անդրադարձան այս պագանջին։
Վահագն Ալեքսանյանը նշեց, որ իշխանության դիրքորոշումը չի փոխվելու, իսկ պահանջն անվանեց աննպատակ և անհեռանկարային։
ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանն էլ ասաց, որ շատ ավելի կարևոր հարցեր կան քննարկելու, քան ԱԺ նախագահի հրաժարականը։ Նա հավելեց, որ ընդդիմությունը ընտրություններից ի վեր զբաղված է շուներ բեմադրելով ու սա այդ շոուների շարքից է։